Update your Cookie Settings to use this feature.
Click 'Allow All' or just activate the 'Targeting Cookies'
By continuing you accept Avaaz's Privacy Policy which explains how your data can be used and how it is secured.
Got it
We use cookies to analyse how visitors use this website and to help us provide you the best possible experience. View our Cookie Policy .
OK
Anyone who wants to express their protest against totalitarian values. : To sign a petition against rising a monument dedicated to A. Mikoyan.

Anyone who wants to express their protest against totalitarian values. : To sign a petition against rising a monument dedicated to A. Mikoyan.

1 have signed. Let's get to
50 Supporters

Close

Complete your signature

,
By continuing you agree to receive Avaaz emails. Our Privacy Policy will protect your data and explains how it can be used. You can unsubscribe at any time. If you are under 13 years of age in the USA or under 16 in the rest of the world, please get consent from a parent or guardian before proceeding.
This petition has been created by Gayane S. and may not represent the views of the Avaaz community.
Gayane S.
started this petition to
Anyone who wants to express their protest against totalitarian values.
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
ՀՀ Մշակույթի նախար Հասմիկ Պողոսյանին
Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամներին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը: Արձանի տեղադրման որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները, ըստ իրենց հայտարարության, բավարար իրազեկված չեն եղել հազարավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելու գործում խորհրդային պետական-քաղաքական այս գործչի մասնակցությանն ու նախաձեռնողականությանը (այդ թվում՝ 1937 թ. ԽՍՀՄ կողմից Հայաստանում գնդակահարման ենթակա անձանց լիմիտավորված (!) ցուցակը 700-ով ավելացնելու իր նախաձեռնությանը, 1940 թ. Կատինում լեհերի, Իրկուտսկում 4000 մարդ գնդակահարելու որոշումներին նրա համաձայնությանը և այլն): Ա. Միկոյանը, ԽՍՀՄ բարձրագույն քաղաքական ողջ կազմի հետ միասին, պատասխանատու է միլիոնավոր կյանքեր տարած ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների մթնոլորտի ձևավորման և այդ բռնաճնշումներին իր մասնավոր մասնակցության համար: Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները միգուցե տեղյակ չեն Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու նրա դիրքորոշման ակնհայտորեն կեղծ հիմնավորմանը: Հիանալի իմանալով Ադրբեջանի իշխանությունն ընդունելու Ղարաբաղի բնակչության 7-րդ համագումարի որոշման շարժառիթները՝ Ա. Միկոյանը, շրջանցելով ութ համագումարների որոշումները, Ղարաբաղի հայ բնակչությունից բռնությամբ կորզված այդ միակ որոշումը «կենտրոնին» ներկայացրել է որպես Ղարաբաղի հայ բնակչության կամքի արտահայտություն: Մնացած ամեն ինչից զատ սա քաղաքական կեղծիք է:
Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամներն ըստ երևույթին չեն տեղեկացվել նաև ցեղասպանությունից փրկված հայության ճակատագրի նկատմամբ Ա. Միկոյանի անսիրտ, հակամարդկային և հակազգային դիրքորոշման, ինչպես նաև ցեղասպանության պատճառների նրա գնահատականի մասին. Միկոյանը ցեղասպանությունը դիտարկել է որպես «հայկական իմպերիալիզմի» նկրտումներին արժանի պատասխան:
Հույս ունենք, որ Ա. Միկոյանի պետական և քաղաքական գործունեության իրական պատկերին ծանոթ լինելու պարագայում Երևան քաղաքի ավագանին կողմ չէր քվեարկի ԽՍՀՄ բարձրագույն մակարդակի պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևան քաղաքում տեղադրելու որոշմանը, առավել ևս՝ հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին:
Եթե անգամ Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշումը Կարիբյան ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը նպաստած «մեծ հային» փառաբանելու նպատակ ունի, միևնույն է, XX դարի ամբողջատիրական կայսրության ձևավորմանը նպաստած քաղաքական պատեհապաշտ չարագործներից մեկին հանրությանը միայն որպես դրական կերպար ներկայացնելը բռնատիրական արժեքների ամրագրում է, հազարավոր անմեղ զոհերի հիշատակի և նրանց սերունդների կրած տառապանքների անարգանք, հասարակական բարոյականության միտումնավոր խեղում:
Կարծում ենք, որ Անաստաս Միկոյանի և իր նման քաղաքական գործիչների գործունեությունը գիտական ուսումնասիրության ու հասարակական քննարկումների առարկա պետք է լինի, և ոչ հերոսացման: Նման մարդկանց հերոսացումը խիստ նեղացնում է քննարկումների դաշտն ու հնարավորությունները՝ տարածելով «սրբագրված» և միակողմանի ներկայացվող կերպար:
Հույս ունենք, որ Երևանի ավագանին բավարար պատասխանատվությամբ կվերաբերվի իր առաքելությանը և չեղյալ կճանաչի իր որոշումը:
Posted (Updated )