Update your Cookie Settings to use this feature.
Click 'Allow All' or just activate the 'Targeting Cookies'
By continuing you accept Avaaz's Privacy Policy which explains how your data can be used and how it is secured.
Got it
ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Պետական Ակադեմիական Թատրոնի ճակատագրի վերաբերյալ

ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Պետական Ակադեմիական Թատրոնի ճակատագրի վերաբերյալ

1 have signed. Let's get to
50 Supporters

Close

Complete your signature

,
By continuing you agree to receive Avaaz emails. Our Privacy Policy will protect your data and explains how it can be used. You can unsubscribe at any time. If you are under 13 years of age in the USA or under 16 in the rest of the world, please get consent from a parent or guardian before proceeding.
This petition has been created by Hayk G. and may not represent the views of the Avaaz community.
Hayk G.
started this petition to
ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ
Մենք` հայ ազգի մշակույթի գործիչներս, դիմում ենք այն բոլոր մարդկանց, ովքեր անտարբեր չեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ճակատագրի հանդեպ:

Ինչպես գիտենք, թատրոնն այժմ կանգնած է ղեկավար ընտրելու խնդրի առջև, որից կախված է ո՛չ միայն իրենից ազգային արժեք ներկայացնող Հայաստանի Հանրապետության կարևորագույն ակադեմիական մշակութային կոլեկտիվի գոյությունն ու զարգացումը, այլև մեր մշակույթի ապագան:

Ա.Սպենդիարյանի, Ա.Ադամյանի, Կ.Սարաջյանի, Գ.Բուդաղյանի և շատ այլոց քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծված Օպերային թատրոնն, իր գործունեության ընթացքում արժանացել է միջազգային բարձր գնահատականի: Շնորհիվ տաղանդավոր հայ արվեստագետների թատրոնը մշտապես եղել է հայկական և միջազգային արվեստների բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշը: Կատարողների դաստիարակության ակադեմիական ուղղվածության, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախմբի գործունեության շնորհիվ, թատրոնը կանգնեց իր ժամանակի լավագույն օպերային թատրոնների շարքում և իր անգնահատելի դերը խաղաց մեր ազգի գեղարվեստական ճաշակի զարգացման գործում` դառնալով ժամանակակից հայ արվեստի չափանիշը:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին աղավաղվել է օպերայի և բալետի թատրոնի բազմակողմանի գործունեությունը: Ավանդույթների քայլ առ քայլ խախտումը, երկացանկի ընտրության հստակ քաղաքականության բացակայությունը, ինչպես նաև թատրոնի ժամանակակից պահանջներին համապատասխանող հեռանկարային զարգացման բացակայությունը բերեցին դիլետանտիզմին և ստեղծագործական լճացմանը, ինչը անթույլատրելի էր մեր բազմադարյա մշակույթի համար:

Դուրս բերել թատրոնը այս ճգնաժամային իրավիճակից կարող է միայն միջազգային բարձր հեղինակություն ունեցող անձնավորություն, ով քաջատեղյակ է օպերային թատրոնի գործունեության նրբություններին ներսից, և ով կպարտավորվի լուծել կարևորագույն ռազմավարական խնդիրներ:

Մեր կարծիքով այդ գործը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, ով իր մեջ կրելով ակադեմիական օպերային արվեստի էությունը, կկարողանա իր շուրջը համախմբել արվեստի նվիրյալ գործիչներին` իրականացնելու մեր պատկերացրած Ալ.Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի վերածնունդը:

Posted (Updated )